|
Այնպես, ինչպես գյուղատնտեսական կազմակերպության (ԳԿ) անդամները կարող են օգտվել ԳԿ-ի ծառայություններից, այնպես էլ ԳԿ-ն կարող է շահել նման կազմակերպությունների ֆեդերացիայից: Ֆեդերատիվ համակարգը հնարավորություն է ընձեռում ԳԿ-ներին որոշումներ կայացնելու նաև համայնքային մակարդակից դուրս` միաժամանակ ԳԿ-ի տնտեսական գործունեությունը կապելով գյուղատնտեսական արտադրության ընդլայնման, գյուղներդրանքների մատակարարման և արտադրանքի իրացման գործնթացին: Ֆեդերատիվ ցանցը անդամ կազմակերպություններին կարող է տրամադրել նաև անգնահատելի ծառայություններ, ինչպիսիք են տեխնիկական և կառավարման դասընթացները, ֆինանսական վերահսկումը և իրավաբանական ու հաշվապահական խորհրդատվությունը: Ազգային մակարդակով ֆեդերացիան կարող է հենարան հանդիսանալ ֆերմերների և գյուղատնտեսական կազմակերպությունների կարիքների բավարարման և իրավունքների պաշտպանության համար:
|